Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է սիրիական Գոլանում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
ԻՌՆԱ-ն, հղում անելով Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Մարդու իրավունքների վիճակը սիրիական Գոլանի բարձունքներում» խորագրով քառասունվեցերորդ նստաշրջանի ավարտին, դատապարտվել է Իսրայելի գաղուրարությունը և ավանաշինության քաղաքականությունը:
Խորհուրդը նաև կոչ արեց դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Գոլանի բարձունքների իրավական, ժողովրդագրական և զարգացման իրավիճակի փոփոխությանը, քանի որ դա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թ. 497 բանաձևը:
Բանաձում ընդգծված է, որ սիրիացի փախստականները պետք է վերադառնան բռնագրավված Գոլանում գտնվող իրենց բնակավայրերը և նրանց ունեցվածքը պետք է վերդարձվի տերերին:
Խորհուրդը մեկ այլ բանաձևում վերահաստատել է գրավյալ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի անօրինականությունը, Իսրայելին կոչ անելով դադարեցնել 1967 թվականից սկսված՝ գրավյալ տարածքների օկուպացիան: