Ադրբեջանը ընդունում է, որ Սիոնիստական ռեժիմն այդ երկրում մեծ ազդեցություն ունի
Ադրբեջանի նախագահի հետ կապված հասարական նորարարությանց և քաղաքացիական ծառայության պետական գործակալության տնօրենը խոստովանել է իսրայելացի բժիշկների երթևեկության մեծ ծախսերի մասին:
Ադրբեջանի նախագահի հետ կապված հասարական նորարարության և քաղաքացիական ծառայության պետական գործակալության տնօրեն Օլվի Մահդիևն ասել է.«Ղարաբաղի պատերազմում 150 հոգի աչքի վիրավորում էին ստացել, և իսրայելացի բժիշկների օգնությամբ բուժման համար պետք է ծախսվեր ծախսվի մեկ միլիոն մանաթ»:
Մահդիևը հավելել է.«Օգտագործված բժշկական պարագաների, բժիշկների երթևեկության ու կեցության համար մեծ ծախսեր են արվել»:
Դա այն դեպքում, երբ Բաքվի ԶԼՄ-ները ճավալուն քարոզչություն էին իրականացնում Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորվածների աչքի վիրահատության բարեգործական ծրագրի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Թասնիմ գործակալությունը, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը, հիմնվելով պատերազմի դաշտում արված լուսանկարների ու տեսագրությունների վրա, անդրադարձել էր Բաքու-Թել Ավիվ սպառազինական համագործակցությունների ծավալին: