Եվրոպական խաղերում ընդգրկվել է ևս երկու նոր մարզաձև
https://parstoday.ir/hy/news/world-i137384-Եվրոպական_խաղերում_ընդգրկվել_է_ևս_երկու_նոր_մարզաձև
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2021 13:19 Asia/Tehran
  • Եվրոպական խաղերում ընդգրկվել է ևս երկու նոր մարզաձև

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 2023թ. ամռանը Լեհաստանում  կայանալիք  երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու  եռամարտի ներկայացուցիչները:

Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր  են, սիրված են երկրպագուների շրջանում:  2023-ի խաղերի  ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն Փարիզ-2024 ամառային մարզահանդեսի ուղեգրեր:

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝  մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio