Համաշխարհային բանկը քննադատել է Եվրոպայում կորոնավիրուսիի պատվաստանյութի բաշխման ընթացքը
https://parstoday.ir/hy/news/world-i137772-Համաշխարհային_բանկը_քննադատել_է_Եվրոպայում_կորոնավիրուսիի_պատվաստանյութի_բաշխման_ընթացքը
Համաշխարհային բանկի ղեկավարը քննադատել է Եվրոպայում Covid-19 պատվաստանյութի բաշխման դանդաղ ընթացքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2021 16:51 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկը քննադատել է Եվրոպայում կորոնավիրուսիի պատվաստանյութի բաշխման ընթացքը

Համաշխարհային բանկի ղեկավարը քննադատել է Եվրոպայում Covid-19 պատվաստանյութի բաշխման դանդաղ ընթացքը:

Reuters- ի հաղորդման համաձայն, Դեյվիդ Մալպսն ասել է. «Եվրոպայում կորոնավիրուսի պատվաստանյութի դանդաղ բաշխումը հիասթափեցնող է և կարող է ազդել Գերմանիայի  տնտեսության վրա»:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով,  գերմանացի և  20 խոշոր երկրների պաշտոնյաներին ասվել է, որ  պատվաստումների  հետ կապված խնդիրները կանդրադառնան համախառն ներքին արդյունքի վրա:

Մալփսն անդրադառնալով Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների անհանգստացնող իրավիճակին, ասել է. «ԱՄՆ-ում իրավիճակի  բարելավումը կարող է նպաստել եվրոպական արտադրանքի պահանջարկի աճին»:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մեղադրել է Եվրամիությանը անդամ պետությունների շրջանում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխումն այն անվանելով «կեղտոտ խաղ» և հավելել, որ նրանք Ռուսաստանի հետ խոսել են Sputnik պատվաստանյութի մեկ միլիոն դոզա գնելու շուրջ: