ՀԱՊԿ երկրների բանակների զորահրամանատարները կքննարկեն անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/world-i137820-ՀԱՊԿ_երկրների_բանակների_զորահրամանատարները_կքննարկեն_անվտանգության_սպառնալիքներն_ու_մարտահրավերները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ «Պատրիոտ» զբոսայգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 15:57 Asia/Tehran
  • ՀԱՊԿ երկրների բանակների զորահրամանատարները կքննարկեն անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ «Պատրիոտ» զբոսայգում:

Ինչպես MK-ին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, նիստն անցնելու է Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ: Նախատեսվում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի մասնակցությունը: Կքննարկվեն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀԱՊԿ երկրների բանակների զորահրամանատարները կքննարկեն նաև ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ստորաբաժանման ստեղծման հարցը:

1in.am