Հարավային Կորեայի վարչապետը ժամանել է Թեհրան
(last modified Sun, 11 Apr 2021 13:15:29 GMT )
Ապրիլ 11, 2021 17:45 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի վարչապետը ժամանել է Թեհրան

Հարավային Կորեայի վարչապետը ժամանել է Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ հանդիպելու և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Հարավային Կորեայի վարչապետ  Չունգ Սե-Կյունը եռօրյա այցով ժամանել է Թեհրան:

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի տեղակալ  Էսհաղ Ջահանգիրիի,  և Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Մենք ակնկալում ենք, որ Հարավային Կորեայի վարչապետը լուծումներ ներկայացնի Հարավային Կորեայում Իրանի  ակտիվների ապասառեցման համար: Այս հարցը խիստ ազդել է Իրանի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերությունների վրա»:

Իրանն ուրբաթ օրն  ազատ է արձակել հարավկորեական  լցանավը,  որը հունվարի 4-ին Իրանի ջրերում կալանավորվել էր ծովային բնապահպանական օրենսդրությունը խախտելու պատճառով: