Լեհաստանի և Չեխիայի դեսպանները կանչվել են ՌԴ արտգործնախարարություն
Ռուսաստանում Լեհաստանի և Չեխիայի դեսպանները կանչվել են ՌԴ արտգործնախարարություն:
Վարշավայի կողմից ռուս դիվանագետների վտարումից հետո, ուրբաթ օրը, Մոսկվայում Լեհաստանի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:
Ապրիլի սկզբին, Վարշավան Լեհաստանից վտարել է երեք ռուս դիվանագետների: Ռուսաստանը ևս անցած շաբաթ հայտարարեց, որ փոխադարձության սկզբունքով վտարում է հինգ լեհացի դիվանագետների:
Հինգշաբթի օրը, ՌԴ արտգործնախարարությունը կանչելով Չեխիայի դեսպանին, պահանջել է կրճատել Մոսկվայում այդ երկրի դեսպանության աշխատողների թիվը:
Հաղորդագրություն տարածելով, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ հակադարձելով ավելի քան 60 ռուս դիվանագետների վտարելու Չեխիայի քայլին, Պրահայից պահանջել է կրճատել այդ դեսպանության աշխատողների թիվը: