Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները հրկիզել են ԱՄՆ-ի դրոշը
Կիրակի օրը, Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմի երկրպագուները, բողոքելով ակումբը վաճառելու ամերիկյան «Գլեյզեր» ընտանիքի որոշման դեմ, հրկիզել են ամերիկյան դրոշը:
«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի դիմաց հավաքված երկրպագուները վանկարկել են «Գլեյզեր դուրս եկեք» կարգախոսը:
Համացանցում տարածված նկարներում երևում է, որ ցուցարարներն այրում են ամերիկյան դրոշը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առնվազն 1000 երկրպագուներ հավաքվել են «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի դիմաց՝ բողոքելու ամերիկյան «Գլեյզեր» ընտանիքի դեմ:
Գլեյզերների ընտանիքը, ովքեր 2005 թվականին 790 միլիոն Ֆունտով ստանձնել են «Մանչեսթեր Յունայթեդը», այժմ փորձում են վաճառել ակումբը:
«Գլեյզերները» ցանկանում են 4 միլիարդ Ֆունտով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը», ինչը ապշեցուցիչ գումար է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio