Ապոկալիպսիս Հնդկաստանում. Նոր Դելիում հրկիզում են կորոնավիրուսի զոհերի դիերը
Համացանցում հրապարակվել են ցնցող կադրեր՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում հնդկական վիրուսի սաստկացման հետևանքով գրանցված զոհերի մարմինների հրկիզումից:
Ըստ Iran Press News գորփակալության հաղորդման, Նոր Դելիում կորոնավիրուսի զոհերի դիակիզման ցնցող տեսանյութերն ու նկարները զայրացրել են այդ երկր ժողովրդին:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում, երկրում կորոնավիրուսով վարակվել է 350 հազար մարդ, ինչը վարակակիրեըրի ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում:
Մայրաքաղաքում սահմանված կարանտինը կշարունակվի մինչ հաջորդ երկուշաբթի:
Հնդկաստանի Գերագույն դատարանը տեղեկացրել է, եթե կորոնավիրուսի ներկա իրավիճակը շարունակվի, դատարանը ազգային արտակարգ իրավիճակ կհայտարարի:
Վերջին օրերին, Հնդկաստանում կորոնավիրուսից ամենօրյա մահվան դեպքերի թիվը հասել է օրական ավելի քան 2600-ի: Մինչ այժմ Հնդկաստանում շուրջ 17 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 350 հազար մարդ մահացել է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio