Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի
Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, որը ստացել է իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Ես վստահ եմ, որ այսօր Վրաստանի խորհրդարանի համար նոր փուլ է սկսվում։ Ունենք բազմակուսակցական խորհրդարան ու նրանց ձայնը լսելի է լինելու։ Խոստանում եմ պահպանել հավասարակշռությունն ու դեմոկրատական գործընթացները` ձեր աջակցությամբ»,- ասել է Կուճավան։
Կուճավան պատգամավոր է դարձել 2016-ին, 2020-ին վերընտրվել է։
Ապրիլի 24-ին Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio