Անկարան և Բաքուն չեն երկարաձգել գազային պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i139520-Անկարան_և_Բաքուն_չեն_երկարաձգել_գազային_պայմանագիրը
Թուրքիան չի երկարաձգել ադրբեջանական գազի մատակարարման առաջին երկարաժամկետ պայմանագիրը և կասեցրել է «Շահ Դենիզ 1» նախագծից վառելիքի ներմուծումը: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2021 15:19 Asia/Tehran
  • Անկարան և Բաքուն չեն երկարաձգել գազային պայմանագիրը

Թուրքիան չի երկարաձգել ադրբեջանական գազի մատակարարման առաջին երկարաժամկետ պայմանագիրը և կասեցրել է «Շահ Դենիզ 1» նախագծից վառելիքի ներմուծումը: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը:

Փորձագետները կարծում են, որ կասեցումը ձեռնտու էր երկու կողմերին: Ապրիլին Ադրբեջանը նվազած ծավալները տեղափոխել է Հարավային գազային միջանցք և ավելացրել է մատակարարումները Իտալիա, որը ցուրտ ձմռանից հետո սկսել է ակտիվորեն գազը տեղափոխել պահեստներ: Բաքվում նշում են, որ Թուրքիա մատակարարումների մասը դադարեցվել է ժամանակավորապես:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը և «BOTAŞ» թուրքական նավթագազային ընկերությունը հանքավայրի շահագործման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի բանակցություններ են վարում:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio