Ադրբեջանը փորձում է ընդլայնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների բարելավման և ընդլայնման շրջանակում, Ադրբեջանը հայտնել է Իսրայելում առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջության զարգացման գրասենյակ բացելու մասին:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպմանը, Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը հայտարարել է.«Առաջիկա մի քանի ամիսներին Ադրբեջանն Իսրայելում կբացի առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջության զարգացման գրասենյակ»:
Տեսակապի ձևաչափով կայացած նիստին ներկա էին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին և ռեժիմի էկոնոմիկայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրի, զբոսաշրջության, առողջապահության, գիտության և թվայնության նախարարության ներկայացուցիչները:
Ավելի վաղ, Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել էր, որ ռեժիմը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի «ազատագրված» տարածքների վերակառուցման նախագծերին:
Ադրբեջանի ժողովուրդը բազմիցս բողոքել է Սիոնիստական ռեժիմի հետ այդ երկրի հաստատած հարաբերությունների դեմ: