Ադրբեջանը փորձում է ընդլայնել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i139568-Ադրբեջանը_փորձում_է_ընդլայնել_Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերությունները
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների բարելավման և ընդլայնման շրջանակում, Ադրբեջանը հայտնել է Իսրայելում առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջության զարգացման գրասենյակ բացելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2021 13:00 Asia/Tehran
  • Ադրբեջանը փորձում է ընդլայնել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների բարելավման և ընդլայնման շրջանակում, Ադրբեջանը հայտնել է Իսրայելում առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջության զարգացման գրասենյակ բացելու մասին:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպմանը, Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը հայտարարել է.«Առաջիկա մի քանի ամիսներին Ադրբեջանն Իսրայելում կբացի առևտրային ներկայացուցչություն և  զբոսաշրջության զարգացման  գրասենյակ»:

Տեսակապի ձևաչափով  կայացած նիստին ներկա էին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին  և ռեժիմի էկոնոմիկայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրի, զբոսաշրջության, առողջապահության, գիտության և թվայնության նախարարության ներկայացուցիչները:

Ավելի վաղ, Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել էր, որ ռեժիմը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի «ազատագրված» տարածքների  վերակառուցման նախագծերին:

Ադրբեջանի ժողովուրդը բազմիցս բողոքել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ  այդ երկրի հաստատած  հարաբերությունների դեմ: