Բաքվում Թուրքիայի նոր դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i139918-Բաքվում_Թուրքիայի_նոր_դեսպանը_հանդիպել_է_Ադրբեջանի_նախագահին
Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2021 12:47 Asia/Tehran
  • Բաքվում Թուրքիայի նոր դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևն ընդունելով Թուրքիայի նորանշանակ դեսպան  Ջահիդ Բախչիի  հավատարմագիրը, ընդգծել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: 

Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունն ու եղբայրությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա  և երկու երկրները բոլոր հարցերում միասին են:

Ալիևը հավելել է, որ Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի  հաղթանակը նոր իրողություն ստեղծեց տարածաշրջանում և նոր հնարավորություններ ընձեռեց  Թուրքիային և Ադրբեջանին:

Ադրբեջանը և Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հանրապետության հիմնական աջակիցը՝ Թուրքիան վերջին ամիսներին ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում  մի քանի համատեղ զորավարժություն են անցկացրել: