Իլհամ Ալիև. Ադրբեջանական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանում աշխատելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i140064-Իլհամ_Ալիև._Ադրբեջանական_ընկերությունները_հետաքրքրված_են_Վրաստանում_աշխատելու_մեջ
Ադրբեջանական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանում աշխատելու մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 14:52 Asia/Tehran
  • Իլհամ Ալիև. Ադրբեջանական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանում աշխատելու մեջ

Ադրբեջանական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանում աշխատելու մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը շարունակում է մնալ Վրաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողներից մեկը: Սա նաև բարեփոխումների լավ ինդիկատոր է, որը ձեր կառավարությունը ձեռնարկում է ներդրումների շատ դրական և բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Ես գիտեմ, որ ավելի շատ ադրբեջանական ընկերություններ են ցանկանում աշխատել ձեր երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - ասել է Իլհամ Ալիևը Բաքվում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ, տեղեկացնում է Armenia.Az- ը:

Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:

«Այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար` ընդհանուր զարգացման, կայունության, կանխատեսումների և համագործակցության առումով: Կրկնում եմ, դա անհնար կլիներ առանց մեր համագործակցության», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Նախագահը հավելել է, որ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում իրականացվող համատեղ նախագծերը փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: Իլհամ Ալիևը նշել է, որ եթե չլիներ Ադրբեջանի ու Վրաստանի միջև ամուր գործընկերությունը՝ այդ նախագծերը չէին իրականացվի:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio