Ադրբեջանի բանակն օգտագործել է իսրայելական հրթիռներ և թուրքական ԱԹՍ-ներ
Բաքվում Սիոնիստական ռեժիմի խորհրդականը խոստովանել է,որ Ադրբեջանի բանակը կիրառել է Իսրայելում արտադրված «Թամուզ» հրթիռներ և թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ:
Ինչպես հաղորդում «Ազար թաջ» լրատվական գործակալությունը, «Israel HaYom» օրաթերթի իր հոդվածում, Արիե Գուտը գրել է.«LOAL համակարգում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի և իսրայելական «Թամուզ» հրթիռների փոխազդեցության ու փոխադարձ գործունեության մեջ, հեռավորության վրա կարելի է փոխել «Թամուզ» հրթիռների թիրախը: Այս փորձն օգտագործվել է Ղարաբաղում՝ 44 օրյա պատերազմի ժամանակ:
Ընդգծելով Ադրբեջանի Հանրապետության բանակում իսրայելական զենքի լայն կիրառությունը, իսրայելցի խորհրդականը նշել է,որ ռեժիմի Հարոպ և այլ գրոհային ԱԹՍ-ներն ու հրթիռները մյուս իսրայելական զենքներն են,որոնք օգտագործվում են Ադրբեջանի բանակի կողմից:
Արիե Գուտը հավելել է.«Ադրբեջանի բանակում կիրառվել են ռուսական արտադրության մարտական ուղղաթիռների վրա տեղադրված «Թամուզ» հրթիռները։