Նալբանդյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/world-i14143-Նալբանդյանը_և_Լավրովը_քննարկել_են_ԼՂ_հակամարտության_կարգավորման_հեռանկարները
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև ապրիլի 26-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 04:33 Asia/Tehran
  • Նալբանդյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև ապրիլի 26-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների և հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրների վերաբերյալ: