Թուրքիայում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Կատարի, Սլովակիայի մասնակցությամբ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i141568-Թուրքիայում_մեկնարկել_են_ԱՄՆ_ի_Ադրբեջանի_Կատարի_Սլովակիայի_մասնակցությամբ_զորավարժությունները
Թուրքիայում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Կատարի, Սլովակիայի եւ Կիպրոսի գրավյալ հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2021 18:16 Asia/Tehran
  •  Թուրքիայում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Կատարի, Սլովակիայի մասնակցությամբ զորավարժությունները

Թուրքիայում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Կատարի, Սլովակիայի եւ Կիպրոսի գրավյալ հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ զորավարժությունները:

Sabah-ը հայտնում է, որ «Անատոլիական միջազգային Phoneix-2021 վարժանքները», որ անցկացվում են Քոնիա նահանգում, կտեւեն մինչեւ հունիսի 4-ը:

Զորավարժություններին կմասնակցեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, E-7T ինքնաթիռներ, ANKA-S անօդաչու թռչող սարքեր, Casa CN-235 ինքնաթիռներ, ինչպես նաեւ AS-532 եւ T-129 ուղղաթիռներ:

Ադրբեջանը վարձակալությամբ է տվել Մի-17 ուղղաթիռ եւ երեք օպերատիվ խումբ, իսկ Կատարը Քոնիա է ուղարկել Agusta AW-139 ուղղաթիռներ եւ C-130 ու C-17 ինքնաթիռներ: Կիպրոսի գրավյալ հատվածից ուղարկվել է AS-532 ուղղաթիռ եւ մեկ մարտական հաշվարկ, իսկ Սլովակիան եւ ԱՄՆ-ը «բարեկամական վարժանքներին» մասնակցելու համար դիսպետչերական անձնակազմ են ուղարկել։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio