Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը «կպայթեցնի» ամբողջ Կովկասը. Բորդյուժա
https://parstoday.ir/hy/news/world-i14170-Ղարաբաղում_ռազմական_գործողությունների_վերսկսումը_կպայթեցնի_ամբողջ_Կովկասը._Բորդյուժա
Իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման տեսակետից: Այս մասին լրագրողների հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 07:33 Asia/Tehran
  • Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը «կպայթեցնի» ամբողջ Կովկասը. Բորդյուժա

Իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման տեսակետից: Այս մասին լրագրողների հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Եթե ռազմական գործողությունները կրկնվեն, մենք կտեսնենք ակտիվ և անմիջական զինված դիմակայություն, և դա «կպայթեցնի»ամբողջ Կովկասը: Այդ դեպքում այդ հակամարտության մեջ կներքաշվեն շատ պետություննր,դա կանդրադառնա Կովկասի շատ ժողովրդների վրա: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր կարևորն այնտեղ խաղաղություն ապահովելն է, որովհետև հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,-ասել է Բորդյուժան:

armedia.am

27/4/2016