Թուրքիայի Սուրբ Սոֆիա մզկիթում անիծել են Աթաթուրքին
Թուրքիայի Սուրբ Սոֆիա մզկիթի հոգևոր առաջնորդն անեծք է հղել Աթաթուրքին, ինչն արժանացել է բազմաթիվ արձագանքների:
Մզկիթը բացելու միջոցառման ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ներկայությամբ, Սուրբ Սոֆիա մզկիթի հոգևոր առաջնորդն ասել է.«Ով Աստված, մի թող, որ Աթաթուրքի դաժան մտածելակերպը հերթական անգամ իշխի մեր ազգին»:
Այս խոսքերը, Ղուրանի ընթերցման և մզկիթի բացման արարողության հետ միաժամանակ, հակազդեցությունների մեծ ալիք են առաջացրել հատկապես թուրք ազգայնականների և կուսակցությունների առաջնորդների շրջանում:
Ավելի վաղ, Սուրբ Սոֆիայի օգտագործումը թանգարանից մզկիթի փոխելու միջոցառման ժամանակ, կրոնական կազմակերպության ղեկավար՝ Ալի Արբաշն արտահայտվել էր Աթաթուրքի դեմ՝ զայրացնելով թուրք ազգայնականներին: