Թուրքիայում քաղաքացիական բախումների ընթացքում տասնյակ քուրդ երեխաներ են զոհվել
Մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բախումների հետևանքով, զոհվել, տեղահանվել և հոգեբանական վնաս է կրել 123 երեխա:
«Քուրդ Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի (FES) հետազոտական ինստիտուտը նոր հարցազրույցներ է անցկացրել երեխաների ոլորտում աշխատող հասարակական ու արվեստի կազմակերպությունների ներկայացուցիչների, մանկավարժների և սոցիալական ակտիվիստների հետ և նոր տեղեկություններ է փոխանցել Թուրքիայում ծագումով քրդերի կորստի մասին:
Հետազոտական հիմնադրամը հայտարարել է, որ 2016 թ հուլիսից հետո վերսկսվել են բախումները քրդաբնակ շրջաններում, որոնց ընթացքում առնվազն 381 անգամ ռազմական դրություն է հայտարարվել 11 նահանգներում և 51 քրդական տարածքներում:
Ըստ հաղորդման՝ քրդաբնակ շրջաններում հակամարտությունից տուժած երեխաները հաճախ ունենում են հոգեբանական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ ծայրահեղ ինտրովերտություն, բարձր ձայների ծայրահեղ զգայունություն, ուսուցիչների նկատմամբ բացասական հուզական հակազդեցություն, բանավոր հաղորդակցության և ուրիշների նկատմամբ զգացմունքների և հույզերի արտահայտման հնարավորության կորուստ: