Էրդողանը պատմել է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Ըստ Haber Global-ի՝ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի ղեկավարը խոսել է երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ համագործակցությանը:
«Հավատում ենք, որ կկարողանանք տարբեր աշխատանքներ իրականացնել, որոնք կուժեղացնեն և կմեծացնեն խաղաղությունն ու կարևորությունը մեր տարածաշրջանում: Այս առումով՝ շատ կարևոր է Ադրբեջանի հետ մեր եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Թուրքիա–Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել կարճատև ժամկետներում բարձր մակարդակի ռազմավարական հանդիպման անցկացման մասին՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, հաղորդում է Armenia.Az- ը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio