Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական պաշտոնյաները
https://parstoday.ir/hy/news/world-i142446-Հանդիպել_են_Ադրբեջանի_և_Թուրքիայի_ռազմական_պաշտոնյաները
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Թուրքիայի բանակի միացյալ շտաբի պետի տեղակալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 07:26 Asia/Tehran
  • Հանդիպել են Ադրբեջանի  և Թուրքիայի ռազմական պաշտոնյաները

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Թուրքիայի բանակի միացյալ շտաբի պետի տեղակալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը, Թուրքիայի ԶՈՒ ԳՇ  պետի  տեղակալ Սելջուկ Բիրղադարօղլուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Բաքուն  ընդլայնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ ՝ իր պաշտպանական կարողությունները մեծացնելու համար:

Բիրղադարօղլուն գոհունակություն է հայտնել  Անկարա-Բաքու համագործակցության ընդլայնման կապակցությամբ, հատկապես ղարաբաղյան վերջին պատերազմից հետո:

Վերջին ամիսներին ավելացել են Ադրբեջանում Թուրքիայի կողմից իրականացվող  զորավարժությունները, երկու երկրների ռազմական համագործակցությունը և Անկարայի Բաքվին վաճառվող  զենքի ծավալները: