Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական պաշտոնյաները
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Թուրքիայի բանակի միացյալ շտաբի պետի տեղակալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը, Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սելջուկ Բիրղադարօղլուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Բաքուն ընդլայնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ ՝ իր պաշտպանական կարողությունները մեծացնելու համար:
Բիրղադարօղլուն գոհունակություն է հայտնել Անկարա-Բաքու համագործակցության ընդլայնման կապակցությամբ, հատկապես ղարաբաղյան վերջին պատերազմից հետո:
Վերջին ամիսներին ավելացել են Ադրբեջանում Թուրքիայի կողմից իրականացվող զորավարժությունները, երկու երկրների ռազմական համագործակցությունը և Անկարայի Բաքվին վաճառվող զենքի ծավալները: