Թուրքիայում ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը
Թուրքիայում ընդդիմությունը երկրի փրկության համար պահանջում է Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:
Թուրքիայի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ժողովրդի տառապանքը շարունակվելու է:
Թուրքիայի արևելքում «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նոր գրասենյակի բացման միջոցառման ժամանակ, Ալիիի Բաբաջանն ասել է.«Եթե Ռեջեբ Թայիբ Էրդողանը չհրաժարվի իշխանությունից, երկիրն ամեն օր տառապելու է»:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիայում աղքատությունն այնքան է տարածվել, որ քաղաքացիները ստիպված են աղբերի մեջ ուտելիք փնտրել և աղքատության պատճառով ինքնասպան լինել:
Երբ Էրդողանն անցած ուրբաթ երեկոյան հայտնեց սևծովյան տարածաշրջանում նոր բնական գազի հանքավայր հայտնաբերելու մասին, «Ալ-Մուսթաղբալ» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես խստորեն քննադատել է Էրդողանին, նրան կոչելով Թուրքիայի ամենամեծ տգետը և խոսքն Էրդողանին ուղղելով ասել. «Լռի՛ր, որովհետև չկարողացար կարգավորել տնտեսությունը և խնդիրներ ես հարուցել մարդկանց համար»: