Թուրքիայում ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը
https://parstoday.ir/hy/news/world-i142610-Թուրքիայում_ընդդիմությունը_պահանջում_է_Էրդողանի_հրաժարականը_և_արտահերթ_ընտրությունների_անցկացումը
Թուրքիայում ընդդիմությունը երկրի փրկության համար պահանջում է Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2021 13:25 Asia/Tehran
  • Թուրքիայում ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը

Թուրքիայում ընդդիմությունը երկրի փրկության համար պահանջում է Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:

Թուրքիայի  «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ժողովրդի տառապանքը շարունակվելու է:

Թուրքիայի արևելքում «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նոր գրասենյակի բացման միջոցառման ժամանակ, Ալիիի Բաբաջանն ասել է.«Եթե Ռեջեբ Թայիբ Էրդողանը չհրաժարվի իշխանությունից, երկիրն ամեն օր տառապելու է»:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիայում աղքատությունն այնքան է տարածվել, որ քաղաքացիները ստիպված են աղբերի մեջ ուտելիք փնտրել և աղքատության պատճառով ինքնասպան լինել:

Երբ Էրդողանն անցած ուրբաթ երեկոյան հայտնեց սևծովյան տարածաշրջանում նոր բնական գազի հանքավայր հայտնաբերելու մասին, «Ալ-Մուսթաղբալ» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես խստորեն քննադատել է Էրդողանին, նրան կոչելով Թուրքիայի ամենամեծ տգետը և խոսքն Էրդողանին ուղղելով ասել. «Լռի՛ր, որովհետև չկարողացար կարգավորել տնտեսությունը և խնդիրներ ես հարուցել մարդկանց համար»: