Աքար. Տարեսկզբից մինչ այսօր Թուրքիայում սպանվել է 1212 ահաբեկիչ
Հունիս 06, 2021 19:22 Asia/Tehran
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ընթացիկ տարում, Թուրքիայում սպանվել է 1212 ահաբեկիչ:
TRT հեռուստաընկերության տեղեկացմամբ, «Ծովային գայլ 2021» զորավարժության տարածք այցելության ընթացքում, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է.«2015թ. հուլիսի 24-ից, մաքրագործվել են բոլոր այն տարածքները, որտեղ ահաբեկիչներն ասում էին, թե մուտք գործել հնարավոր չէ և այդ օրվանից մինչ այսօր սպանվել են 18 հազար 140 ահաբեկիչներ»:
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ ապրիլի 23-ից մինչ այսօր Սիրիայում և Իրաքի հյուսիսում, սպանվել են 352 ահաբեկիչներ:
Պիտակ