Չավուշօղլուն համարում է, որ հայերը «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»
https://parstoday.ir/hy/news/world-i142656-Չավուշօղլուն_համարում_է_որ_հայերը_պատանդ_են_վերցրել_թուրք_ֆրանսիական_հարաբերությունները
Թուրքիան եւ Ֆրանսիան կարող եմ հանատեղ նպաստել ամուր խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Այդ մասին Ֆրանսիա կատարվելիք այցի նախօրեին հայտարարել է Թւորքիայի ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուն, գրում է L'Opinion-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 05:43 Asia/Tehran
  • Չավուշօղլուն համարում է, որ հայերը «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»

Թուրքիան եւ Ֆրանսիան կարող եմ հանատեղ նպաստել ամուր խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Այդ մասին Ֆրանսիա կատարվելիք այցի նախօրեին հայտարարել է Թւորքիայի ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուն, գրում է L'Opinion-ը:

Նրա խոսքով՝ կայուն խաղաղությունը կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի բարգավաճմանը: «Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելն ու աղճատելը երբեք չի լուծել վեճն ու չի հանգեցրել արդարադատության»,-հայտարարել է նա:

Ընդ որում՝ խաղաղություն տենչող թուրք նախարարն անվանել է հայերին «ծայրահեղականներ», որոնք իրենց «անհիմն» հայտարարություններով «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»: Թուրքիան եւ Ֆրանսիան, համատեղ ջանքեր գործադրելով, կարող էին մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության գործում:

Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ նա նշել է. «Արեւելյան Միջերկրական ծովում մեր հույն հարեւանի հետ տարաձայնություններն այժմ Աթենքի հետ հանգիստ երկխոսության առարկա են: Թուրքիան երբեք չի ունեցել ընդարձակողական հավակնություններ, եւ Հունաստանի հետ այդ երկխոսությունը դրա եւս մեկ ապացույցն է»:

Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ նա նշել է, որ Թուրքիան կսատարի «կիպրացի թուրքերի եւ կիպրացի հույների ջանքերը, եթե նրանք համաձայնություն տան բանակցությունների նպատակներին»: «Մենք համարում ենք, որ, հաշվի առնելով նախորդ նախաձեռնությունների անհաջողությունը, ինքնիշխան հավասարության եւ հավասար միջազգային կարգավիճակի վրա հիմնված ջանքերը միակն են, որոնք շանս ունեն»,-հայտարարել է Չավուշօղլուն:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio