Անկարան գոհ է Սրեբրենիցայի ցեղասպանությունն իրականացնողների պատժի հաստատումից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունել է Բոսնիայի բանակի նախկին հրամանատար և Սրեբրենիցայի սպանդի հեղինակ Ռադկո Մլադիչի գործով Նիդեռլանդների Հաագա քաղաքում տեղակայված Միջազգային քրեական դատարանի վճիռը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ որոշումը կնպաստի Բոսնիա-Հերցեգովինայում խաղաղության հաստատմանը և կկանխի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը:
2017-ին Մլադիչը Հաագայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Նա 1992-1995 թվականներին հարավսլավական պատերազմում բոսնիացի սերբերի հրամանատար էր:
Բոսնիայի սերբերի ցեղասպանության ժամանակ սպանվել են մուսուլմանական Սրեբրենիցա քաղաքի ավելի քան 8000 արական սեռի բնակիչներ, ներառյալ մեծ թվով երեխաներ և դեռահասներ: