Անկարան գոհ է Սրեբրենիցայի ցեղասպանությունն իրականացնողների պատժի հաստատումից
https://parstoday.ir/hy/news/world-i142818-Անկարան_գոհ_է_Սրեբրենիցայի_ցեղասպանությունն_իրականացնողների_պատժի_հաստատումից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունել է Բոսնիայի բանակի նախկին հրամանատար և Սրեբրենիցայի սպանդի հեղինակ Ռադկո Մլադիչի գործով Նիդեռլանդների Հաագա քաղաքում տեղակայված Միջազգային քրեական դատարանի վճիռը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 07:44 Asia/Tehran
  • Անկարան գոհ է Սրեբրենիցայի ցեղասպանությունն իրականացնողների պատժի հաստատումից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունել է Բոսնիայի բանակի նախկին հրամանատար և Սրեբրենիցայի սպանդի հեղինակ Ռադկո Մլադիչի գործով Նիդեռլանդների Հաագա քաղաքում տեղակայված Միջազգային քրեական դատարանի վճիռը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ որոշումը կնպաստի Բոսնիա-Հերցեգովինայում խաղաղության հաստատմանը և կկանխի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը:

2017-ին Մլադիչը Հաագայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Նա 1992-1995 թվականներին  հարավսլավական պատերազմում բոսնիացի սերբերի  հրամանատար էր:

Բոսնիայի սերբերի  ցեղասպանության ժամանակ սպանվել են մուսուլմանական Սրեբրենիցա քաղաքի ավելի քան 8000 արական սեռի բնակիչներ, ներառյալ մեծ թվով երեխաներ և դեռահասներ: