Վրաստանը Թուրքիային է վերադարձրել գետի հունի պատճառով իր տարածքում մնացած հողատարածքը
https://parstoday.ir/hy/news/world-i14299-Վրաստանը_Թուրքիային_է_վերադարձրել_գետի_հունի_պատճառով_իր_տարածքում_մնացած_հողատարածքը
Թուրքիան եւ Վրաստանը պայմանավորվել են Չաքսու կիրճում գետի հունի փոփոխության պատճառով Վրաստանի սահմաններում հայտնված թուրքական հողատարածքը վերադարձնել նախկին սահմաններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 05:27 Asia/Tehran
  • Վրաստանը Թուրքիային է վերադարձրել գետի հունի պատճառով իր տարածքում մնացած հողատարածքը

Թուրքիան եւ Վրաստանը պայմանավորվել են Չաքսու կիրճում գետի հունի փոփոխության պատճառով Վրաստանի սահմաններում հայտնված թուրքական հողատարածքը վերադարձնել նախկին սահմաններին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս 40 տարի առաջ Չաքսու կիրճում գետի հունի փոփոխություն էր եղել, սակայն միայն 2013-ին են թուրքական կողմից դիմել Վրաստանի իշխանություններին՝ սահմանը նախկին տեսքին բերելու համար։

Իրականացված աշխատանքների արդյունքում Վրաստանը Թուրքիային է վերադարձրել 15000 քմ հողատարածք։