Վրաստանը Թուրքիային է վերադարձրել գետի հունի պատճառով իր տարածքում մնացած հողատարածքը
Ապրիլ 28, 2016 05:27 Asia/Tehran
Թուրքիան եւ Վրաստանը պայմանավորվել են Չաքսու կիրճում գետի հունի փոփոխության պատճառով Վրաստանի սահմաններում հայտնված թուրքական հողատարածքը վերադարձնել նախկին սահմաններին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս 40 տարի առաջ Չաքսու կիրճում գետի հունի փոփոխություն էր եղել, սակայն միայն 2013-ին են թուրքական կողմից դիմել Վրաստանի իշխանություններին՝ սահմանը նախկին տեսքին բերելու համար։
Իրականացված աշխատանքների արդյունքում Վրաստանը Թուրքիային է վերադարձրել 15000 քմ հողատարածք։
Պիտակ