Թուրքիայի զենքի արտահանման երկրորդ ուղղությունն Ադրբեջանն է
Անկարան իր սպառազինությունը դեպի այլ երկրներ արտահանելու վերաբերյալ զեկույցում հայտարարել է, որ Թուրքիայում արտադրվող և արտահանվող զենքերի երկրորդ ուղղությունն Ադրբեջանի հանրապետությունն է:
Թուրքիայի TRT ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին զենքի արտահանման մասին զեկույցում, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հետո, թուրքական արտադրության սպառազինության երկրորդ խոշոր ներմուծողը Ադրբեջանի հանրապետությունն է:
Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան և Բանգլադեշը ևս թուրքական զենքի գնորդներ են:
2021 թվականի առաջին հինգ ամիսներին, դեպի Աֆրիկա թուրքական սպառազինության արտահանումների 11 տոկոս աճը, և Ուզբեկստանի կողմից թուրքական զենքի գնման ծավալի ավելացումը, որը 223 հազար դոլարից հասել է մոտ 21 միլիոն դոլարի, զեկույցի կետերից են, որոնք խորհելու տեղիք են տալիս:
Զեկույցի համաձայն՝ դեպի այլ երկրներ թուրքական զենքի արտահանումներն աճել են 38.3-ով: Անկարան 2021 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում 85 միլիարդ 200 միլիոն դոլարի զենք է արտահանել:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան պատերազմից հետո, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական ու ռազմական աջակցությունը մեծացել է:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, որն ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 10-ին ՌԴ-ի միջնորդությամբ, Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի որոշ հատվածներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: