Բրիտանիայում Մեծ Յոթնյակի խմբի նիստին զուգահեռ, Պաղեստինի աջակիցները ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i143114-Բրիտանիայում_Մեծ_Յոթնյակի_խմբի_նիստին_զուգահեռ_Պաղեստինի_աջակիցները_ցույց_են_անցկացրել
Բրիտանիայում Մեծ Յոթնյակի խմբի նիստին զուգահեռ, Պաղեստինի աջակիցները ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2021 08:42 Asia/Tehran

Բրիտանիայում Մեծ Յոթնյակի խմբի նիստին զուգահեռ, Պաղեստինի աջակիցները ցույց են անցկացրել:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Լոնդոնում Բրիտանիայի վարչապետի գրասենյակի դիմաց համահավաք անցկացնելով, հազարավոր բրիտանացիներ իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի իրավազրկված ժողովրդին և դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, պահանջել են պատասխանատվության կանչել զավթիչ ռեժիմի ղեկավարներին:

Բրիտանիայում Պաղեստինի աջակիցները վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:

Սիոնիստ բանակայինները մայիսի 10-ին վերսկսեցին Գազայի գոտու և պաղեստինցիների դեմ հարձակումներն ու վայրագ ոտնձգությունները: Այդ հարձակումների հետևանքով նահատակվեցին 248 պաղեստինցիներ, այդ թվում 69 երեխաներ, 39 կանայք և 17 տարեցներ և 1910 ուրիշներ վիրավորվեցին: