Պուտինը կարող է հետ վերցնել Վրաստանն Արևմուտքից. The Washington Post
https://parstoday.ir/hy/news/world-i1432-Պուտինը_կարող_է_հետ_վերցնել_Վրաստանն_Արևմուտքից._the_washington_post
Ռուսական ազդեցությունը Վրաստանում աճում է, գրում է Սև ծովի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Մայքլ Հիկարի Սեսայրը The Washington Post-ում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 16:00 Asia/Tehran
  • Պուտինը կարող է հետ վերցնել Վրաստանն Արևմուտքից. The Washington Post

Ռուսական ազդեցությունը Վրաստանում աճում է, գրում է Սև ծովի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Մայքլ Հիկարի Սեսայրը The Washington Post-ում

Ինչպես նշվում է հոդվածում՝ երկրում աճում է Եվրասիական տնտեսական միության նկատմամբ դրական վերաբերմունքը, և հնարավոր է, որ ռուսական ազդեցությունը նույնպես աճում է։

Վերջին տարիներին անցկացված հարցումների տվյալները վկայում են ԵՏՄ-ի նկատմամբ վրացական աջակցության ակնհայտ և կայուն աճի մասին։ Դրա հետ մեկտեղ աճում է քաղաքական աջակցությունը Վրաստանում հակաարևմտյան և ռուսամետ քաղաքական միավորումների նկատմամբ։

Ինչպես գրում է հեղինակը՝ Վրաստանը, հավանաբար, Բալթյան երկրներից դուրս հետխորհրդային ամենակայուն և ամենաժողովրդավարական երկիրն է և հավանաբար վերջին հույսը տարածաշրջանում: ԱՄՆ-ն և Եվրոպան միլիարդավոր դոլարներ են ուղղել երկիր՝ ժողովրդավարության և տնտեսական զարգացման համար, և Թբիլիսին խանդավառությամբ է ընդունել արևմտականացումը:

Տարիների ընթացքում ռուսամետ կուսակցություններն ավելի ու ավելի շատ քաղաքացիների ձայներ են բերում ընտրություններում:

Վերջին հարցումները և այլ տվյալներ ցույց են տալիս, որ հնարավոր է՝ այս տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ձայները մեծ աճ գրանցեն: Հեղինակը նշում է, որ հավանական է, որ ռուսամետ կուսակցությունները բավականաչափ տեղեր ստանան խորհրդարանում՝ Վրաստանի ներկայիս արևմտամետ քաղաքական համերաշխությունը վերացնելով: