«Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i143380-Հայաստանը_պետք_է_դասեր_քաղի_տարածաշրջանի_գործընթացներից_._Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2021 12:43 Asia/Tehran
  • «Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Հայաստանի վերաբերյալ ԱԳ նախարարն ասել է, որ «տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացած երկիրը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն ապահովել»:

«Երկար տարիներ Հայաստանը լարում էր հարաբերությունները հարևան երկրների հետ, մեկուսանում համագործակցությունից: Եվ այս ամենը` սեփական սխալների պատճառով», - ասել է թուրք նախարարը` շեշտելով, որ «համագործակցությունից Հարավային Կովկասում ամենաշատ օգուտը կստանան Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Չավուշօղլուն ասել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայում կայանալիք Դիվանագիտական համաժողովում, որը նախատեսվում է բացել հունիսի 18-ին: Նրա խոսքով` Հայաստանից ներկայացուցիչներ նույնպես հրավիրվել են Անթալիայի համաժողովին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio