«Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Հայաստանի վերաբերյալ ԱԳ նախարարն ասել է, որ «տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացած երկիրը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն ապահովել»:
«Երկար տարիներ Հայաստանը լարում էր հարաբերությունները հարևան երկրների հետ, մեկուսանում համագործակցությունից: Եվ այս ամենը` սեփական սխալների պատճառով», - ասել է թուրք նախարարը` շեշտելով, որ «համագործակցությունից Հարավային Կովկասում ամենաշատ օգուտը կստանան Հայաստանն ու հայ ժողովուրդը»:
Չավուշօղլուն ասել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայում կայանալիք Դիվանագիտական համաժողովում, որը նախատեսվում է բացել հունիսի 18-ին: Նրա խոսքով` Հայաստանից ներկայացուցիչներ նույնպես հրավիրվել են Անթալիայի համաժողովին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio