Բաքուն Անկարայի հետ նավթային համագործակցություն է ծավալում Միջերկրական ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i143466-Բաքուն_Անկարայի_հետ_նավթային_համագործակցություն_է_ծավալում_Միջերկրական_ծովում
Ադրբեջանի նավթագազային ընկերությունը (SOCAR) հայտարարել է Միջերկրական ծովում Թուրքիայի հետ նավթային համագործակցության պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 13:23 Asia/Tehran
  • Բաքուն Անկարայի հետ նավթային համագործակցություն է ծավալում Միջերկրական ծովում

Ադրբեջանի նավթագազային ընկերությունը (SOCAR) հայտարարել է Միջերկրական ծովում Թուրքիայի հետ նավթային համագործակցության պատրաստակամության մասին:

 Անատոլու գործկալության հաղորդման համաձայն, Թուրքիայում SOCAR- ի խորհրդի փոխնախագահ Վակիֆ Ալիևը ասել է, որ Ադրբեջանի SOCAR նավթագազային ընկերությունը և TPAO թուրքական նավթային ընկերությունը կարող են համագործակցել Միջերկրական ծովի տարածաշրջանում նավթի և գազի հայտնաբերման աշխատանքներում: 

Վակիֆ Ալիևը ասել է.«Ընկերությունը 16 միլիարդ 500 հազար դոլարով ամենամեծ օտարերկրյա ներդրումներն է կատարել Թուրքիայում: Ընկերությունն ունի բարձր փորձ և տեխնոլոգիա ծովերում բնական գազի հետախուզական աշխատանքներում»:

SOCAR- ը և Թուրքիայի նավթային ընկերությունը 1994 թվականից մինչ այժմ  համատեղ նախագծեր են իրականացրել և ավելի վաղ այդ երկու երկրների նախագահները կարևորել էին  էներգետիկ ոլորտում երկողմ  համագործակցությունը: