Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում. Բորդյուժա
https://parstoday.ir/hy/news/world-i14350-Լեռնային_Ղարաբաղում_զինված_դիմակայության_սրությունը_չի_նվազում._Բորդյուժա
Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 12:51 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում. Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այսպես կոչված սառեցված հակամարտությունների էսկալացիայի հավանականությունը պահպանվում է: Եվ ցավոք, Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում»,- ասել է Բորդյուժան Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 2-ին լայնածավալ զինված գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Ապրիլի 5-ին Մոսկվայում հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը մշտապես խախտում է այն, շփման գծում շարունակում են զոհվել հայ զինծառայողներ, հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը: