Վրաստանի բնակչության 4.5%-ը՝ հայեր են
Ըստ 2014 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ Վրաստանի բնակչության 86.8%-ը կազմում են վրաացիները, 6.3%-ը՝ ադրբեջանցիները, իսկ 4.5%-ը՝ հայերը:
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական առայության տվյալների՝ Վրաստանում բնակվող մեծաքանակ 10 ազգությունները կազմում են բնակչության ընդհանուր 99%-ը:
Վրաստանի բնակչության թվում վրացիները կազմում են 3 224 600 մարդ, ադրբեջանցիները՝ 233 000, հայերը՝ 168 100, ռուսները՝ 26 500, օսերը՝ 14 400, եզիդները՝ 12 200, ուկրաինացիները՝ 6000, կիստինցիները՝ 5700, հույները՝ 5500, ասորիները՝ 2400, այլ փոքրամասնությունները՝ 14 300:
Վրաստանի համընհանուր մարդահամարն անց է կացվել 2014թ-ի նոյեմբերի 5-ից 19-ը: Այն ընդգրկել է երկրի տարածքի 82%-ը՝ շուրջ 57 հազար կիլոմետր քառակուսի (բացի Աբխազիայից և Հարավային Օսիայից):
armedia.am
28/4/2016