ԿԽՄԿ նախագահը կարևորել է ՌԴ հետ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i143944-ԿԽՄԿ_նախագահը_կարևորել_է_ՌԴ_հետ_համագործակցությունը_Լեռնային_Ղարաբաղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համագործակցության բարձր մակարդակ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2021 08:39 Asia/Tehran
  • ԿԽՄԿ նախագահը կարևորել է ՌԴ հետ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համագործակցության բարձր մակարդակ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը:

 «Ռուսաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կասկած չկա, որ նա միջազգային հարթակի առանցքային դերակատարներից է և կարևոր դերակատարում ունի տարբեր ճգնաժամային իրավիճակներում, որտեղ գործում է ԿԽՄԿ-ն: Այս համատեքստում, մենք համագործակցում ենք ազդեցության շատ դերակատարների հետ, այդ թվում և Ռուսաստանի: Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ,ինչպես օրինակ Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է»,- հայտարարել է Մաուրերը: Նա կարևորել է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման գործում:

Հունիսի 23-ին ակնկալվում է Պետեր Մաուրերի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մաուրերը նաև կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio