«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վրաստանը վեցի փոխարեն առաջարկում է երեքի ձեւաչափը
Վրաստանը վեցի փոխարեն առաջարկում է երեքի ձեւաչափը:
«Թուրքիան առաջ քաշեց տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության ձեւաչափը: Դրան միանգամից հակադրվեց Վրաստանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի հետ չի պատրաստվում համագործակցել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների հետ կապված: Մի քանի օր առաջ էլ Վրաստանը հայտարարեց անդրկովկասյան երեք երկրների համագործակցության ձեւաչափով առաջ գնալու պատրաստակամության մասին: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումում, հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձեւաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարեւոր նախագծեր իրականացնելու համար»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio