Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել
Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել:
Զորավարժության մեկնարկին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ժողովի Նախագահ Վասեֆ Թալիբովը այցելել է համատեղ ուսումնական կենտրոն, որտեղ ներկայացված է եղել թուրքական արտադրության Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքը:
Թալիբովը հանդիպել է Ադրբեջանի բանակի մի խումբ սպաների ու ենթասպաների հետ, ովքեր Թուրքիայում անցել են անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ:
Նախիջևվանում Ադրբեջանի ԶՈՒ հրամանատար Քարամ Մուստաֆաովը զեկուցել է համատեղ զորավարժությունների գործնական աշխատանքներն իրականացնելու պատրաստվածության, ինչպես նաև ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնի գործունեության մասին:
Հայտարարվել է, որ համատեղ զորավարժությունների անցկացման նպատակը հրամանատարական կետերի համագործակցությունն է կապի միասնական համակարգի շրջանակներում, շտաբների միջև տեղեկատվության փոխանակման համար տարբեր միջոցների կիրառումը, անօդաչու թռչող սարքերից և այլ տեխնիկական սարքավորումներից ստացվող պատկերների միասնական տեղեկատվածան բազայի ստեղծումը և կառավարման համակարգերի ու զենքի միջև փոխգործակցության մեթոդների կատարելագործումը: