Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i144024-Ադրբեջանն_ու_Թուրքիան_Նախիջևանում_համատեղ_զորավարժություններ_են_անցկացրել
Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 05:13 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել

Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել:

Զորավարժության մեկնարկին,  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ժողովի Նախագահ Վասեֆ Թալիբովը այցելել է համատեղ ուսումնական կենտրոն, որտեղ ներկայացված է եղել  թուրքական արտադրության Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքը:

Թալիբովը հանդիպել է Ադրբեջանի բանակի մի խումբ սպաների ու ենթասպաների հետ, ովքեր Թուրքիայում անցել են անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ:

Նախիջևվանում Ադրբեջանի ԶՈՒ հրամանատար Քարամ Մուստաֆաովը զեկուցել է  համատեղ զորավարժությունների գործնական աշխատանքներն իրականացնելու պատրաստվածության, ինչպես նաև ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնի գործունեության մասին:

Հայտարարվել է, որ  համատեղ զորավարժությունների անցկացման նպատակը հրամանատարական կետերի համագործակցությունն է կապի միասնական համակարգի շրջանակներում, շտաբների միջև տեղեկատվության փոխանակման համար տարբեր միջոցների կիրառումը, անօդաչու թռչող սարքերից և այլ տեխնիկական սարքավորումներից ստացվող  պատկերների միասնական տեղեկատվածան բազայի ստեղծումը և կառավարման համակարգերի ու զենքի միջև փոխգործակցության մեթոդների կատարելագործումը: