ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարն ու Լավրովը կքննարկեն ԼՂ խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i144040-ՄԱԿ_ի_փախստականների_հարցերով_հանձնակատարն_ու_Լավրովը_կքննարկեն_ԼՂ_խնդիրը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին հունիսի 28-ին կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 12:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարն ու Լավրովը կքննարկեն ԼՂ խնդիրը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին հունիսի 28-ին կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերը:

՛՛Նախատեսվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ներգրավել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել սիրիացիների հայրենադարձման, ինչպես նաև Դոնբասից փախստականներին ու ներքին տեղահանվածներին աջակցելու խնդիրներին՛՛,-ասաց Զախարովան:

araratnews.am