Թեհրանն ու Մոսկվան ակտիվ դերակատարություն ունենա Սիրիայի վերականգնման գործում
https://parstoday.ir/hy/news/world-i144126-Թեհրանն_ու_Մոսկվան_ակտիվ_դերակատարություն_ունենա_Սիրիայի_վերականգնման_գործում
Սիրիայում Իրանի դեսպանն ասել է.«Թեհրանն ու Մոսկվան ամենամեծ դերակատարությունը կունենան Սիրիայի վերակառուցման գործընթացում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2021 13:04 Asia/Tehran
  • Թեհրանն ու Մոսկվան ակտիվ  դերակատարություն ունենա Սիրիայի վերականգնման գործում

Սիրիայում Իրանի դեսպանն ասել է.«Թեհրանն ու Մոսկվան ամենամեծ դերակատարությունը կունենան Սիրիայի վերակառուցման գործընթացում»:

Հինգշաբթի Դամասկոսում մեկնարկած  Buildex շինարարական ցուցահանդեսի շրջանակներում, Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է.«Ահաբեկչության դեմ պատերազմում Իրանն ու Ռուսաստանը կանգնեցին Սիրիայի կողքին և անշուշտ պատերազմի վերջին փուլում և վերակառուցման գործընթացում ամենամեծ դերակատարությունը կունենան այդ երկրում»:

Սոբհանին նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում անցկացվել է երեք ցուցահանդես, որոնցում ակտիվորեն մասնակցում են իրանական ընկերությունները: Bildex ցուցահանդեսին մասնակցում են շինարարական ոլորտում մասնագիտացած իրանական 27 ընկերություններ:

Դամասկոսում Իրանի դեսպանն ասել է.«Այս ցուցահանդեսներում իրանական ընկերությունների ներկայության նպատակն է հաղորդակցական կամուրջ ստեղծել սիրիացի գործընկերների հետ և երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման նպատակով, արդյունավետ և ակտիվ դերակատարություն ունենալ այդ երկրի վերակառուցման գործընթացում»: