Իլհամ Ալիեւը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի
Մինչ եվրոպացի պաշտոնյաները խոսում են հայ-ադրբեջանական «հաշտեցման» եւ վստահության հաստատման անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ հայտարարում ադրբեջանական բանակի թվաքանակի ավելացման մասին: Ըստ ամենայնի, Ադրբեջանի ղեկավարի պատկերացմամբ խաղաղությունը հնարավոր է միայն զենքի սպառնալիքով:
«Պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հզորությունը կավելանա: Տրվել են համապատասխան ցուցումներ, կնքվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զենք գնելու գործընթացը»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ բանակում հաստատվել են կառուցվածքային բարեփոխումները, եւ զինված ուժերի թիվը կավելացվի:
Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է օգտագործի Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, քանի որ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, եւ «ղարաբաղյան հակամարտություն» հասկացություն չկա»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է ճանաչի դա եւ աշխատի մեզ հետ սահմանները որոշելու ուղղությամբ»,- ասել է նա: Նախագահը նաեւ հայտարարել է, որ պետք է ստեղծվի սահմանազատման աշխատանքային խումբ եւ աշխատանքներ տարվեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio