Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում
Երկուշաբթի օրը Բաքվի արվարձաններում մեկնարկել են Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք -2012» անունով համատեղ զորավարժությունները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս մարտավարական զորավարժությունների նպատակը, որը հիմնված է երկու երկրների ռազմական համագործակցության համաձայնագրի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի բանակի ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, որոշումների կայացման հմտությունների զարգացումը և հրամանատարների ռազմական համատեղ որոշումների կայացումը:
Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 30-ը: Սա վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերի երկրորդ համատեղ զորավարժություններն են:
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի բանակի և թուրքական զորքերն ու ստորաբաժանումները հունիսի 21-ից 23-ը անցկացրել են հատուկ մարտավարական վարժանքներ: