Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային միջանցքի նախագծերին
https://parstoday.ir/hy/news/world-i144364-Չավուշօղլու._Թուրքիան_աջակցում_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_տրանսպորտային_միջանցքի_նախագծերին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 14:33 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային միջանցքի նախագծերին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Չավուշօղլուն, կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը, պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար:

«Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի իրենց նախագծերի վրա: Մենք որպես Թուրքիա աջակցում ենք դրան»,-ասել է նա:

Panorama.am