Թուրքիայի ոստիկանությունը Վան քաղաքում բախվել է ցուցարարների հետ
Հունիս 28, 2021 14:42 Asia/Tehran
Թուրքիայի ոստիկանությունը Վան քաղաքում բախվել է ցուցարարների հետ:
Հաղորդման համաձայն, հանրահավաքը կայացել է ի նշան բողոքի Իզմիրում Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակի դեմ անցյալ շաբաթ իրականացված հարձակման, որի ընթացքում սպանվեց կուսակցության կողմնակիցներից Դենիզ Պոյրազը: Երեկվա ցույցի ընթացքում ևս գրանցվել են բախումներ:
Թուրքիայի լրատվական գործակալությունների տեղեկացմամբ, 12 ցուցարար է ձերբակալվել պարետային ժամը խախտելու և ահաբեկչական խմբավորումների օգտին քարոզելու մեղադրանքով :
Պիտակ